ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Թարգմանվում են Աբովյանի ստեղծագործությունները

Թարգմանվում են Աբովյանի ստեղծագործությունները
09.10.2012 | 15:55

Առաջին անգամ անգլերեն են թարգմանվել Խաչատուր Աբովյանի «Զվարճալի ու կարճ պատմությունք» շարքը և «Թուրքի աղջիկը», որոնք կտարածվեն հայաստանյան դպրոցներում և սփյուռքի հայկական գաղթօջախներում: Թարգմանության է պատրաստվում նաև «Նախաշավիղը կրթության» շարքը:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հանրահռչակման և ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Լուսինե Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թարգմանված ստեղծագործություններն ընդգրկվել են թանգարանի հրատարակած Աբովյանագիտական ժողովածուի 6-րդ հատորում:
Աբովյանի անունը կրող բոլոր դպրոցներում հայտարարվել է «Աբովյանը նոր սերնդի աչքերով» խորագիրը կրող մրցույթ, որի ժամանակ աշակերտներն իրենց մտքերը կհանձնեն թղթին: Լուսինե Ասլանյանի խոսքով` դրանցից լավագույնները հավանաբար, տեղ կգտնեն Աբովյանագիտական ժողովածուի 7-րդ հատորում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ